Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հայաստանյան իշխանությունը թուրքական օրակարգեր է սպասարկում

Հայաստանյան իշխանությունը թուրքական օրակարգեր է սպասարկում
17.07.2023 | 12:26

Միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր ձևով ու շուստրիությամբ, փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից:

Հավաքական Արևմուտքը ցույց է տալիս, թե մեծ ջանքեր է գործադրում Արցախի հարցի հանգուցալուծման համար, իսկ իրականում Արցախի համար խաղաղ ադրբեջանացում է ապահովում, ռուսներն ասում էին, թե մենք հայկական Արցախ էինք առաջարկում, բայց հայաստանյան իշխանությունը ամեն գնով հանձնում է:

Այն, որ հայաստանյան իշխանությունը թուրքական օրակարգեր է սպասարկում, հանրության մեծամասնությունը կասկած չունի, սակայն միջազգային դերակատարները պետք է գիտակցեն, որ իրենց այս քաղաքականությունը բերելու է նրանցից ոմանց ռեգիոնալ վախճանին:

Եթե ՌԴ-ից ուզում են համոզել, որ իրենց մոտ չի ստացվում զուտ այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունը չի ուզում, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ն իր ազդեցության տարածաշրջաններում միայն կոնկրետ երկրների ցանկություններով չի առաջնորդվում:

Ի վերջո, ռուս զինվորներն Արցախում են ու նրանց աչքի առաջ ոչ միայն թաղվում է ռուսական միջնորդական առաքելությունը, այլ ճանապարհ է հարթվում ՌԴ-ի` տարածաշրջանից դուրս հրելու գործընթացին:

Դեռ չեմ խոսում ադրբեջանցիների` Ռուսաստանին արժեզրկելու, վարկաբեկելու և ծաղրելու վարքագծին:

ՈՒ որքան էլ ուկրաինական ճակատն առաջնային է ռուսների համար, պետք է գիտակցել, որ կան բաներ, որ հետո արդեն ուշ է լինելու, որովհետև գնացքն արդեն շարժվում է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ